Ձերբակալվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը
15:31 - 01 նոյեմբերի, 2021

Ձերբակալվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից առերևույթ խարդախության փորձ կատարելու, կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում նաև ասված է.

«Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող և համայնքի սեփականությունը հանդիսացող հողատարածքը ներկայացնելով որպես փաստացի իրեն պատկանող, ձեռք բերելով հողատարածքը գնել ցանկացող քաղաքացու վստահությունը, փորձել է խարդախությամբ վաճառել այն և հափշտակել առանձնապես խոշոր չափի՝ 4.834.900 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր կողմից վաճառվող նշված հողատարածքի սեփականաշնորհման գործընթացը կազմակերպելու, մինչև սեփականաշնորհման գործընթացի սկսվելը հողատարածքում ինքնակամ շինություն կառուցելու ընթացքում հնարավոր խոչընդոտները վերացնելու, խորհուրդներ տալու և ծառայության բերումով այլ գործողություններ կատարելու համար գնորդից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչին վերջինս տվել է իր համաձայնությունը:

Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է»: 

Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել