tert.am: Իրանի հետ բանակցությունների հետաձգման յուրաքանչյուր օր Թեհրանին մոտեցնում է միջուկային զենքի մշակմանը, և Իսրայելն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի ցանկացած միջոց գործի դնել՝ դա կանխելու համար:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄԷ-ի ԱԳ նախարար շեյխ Աբդալլա բեն Զաիդ ալ Նահայյանի հետ համատեղ ասուլիսում:
«Իմ այցի կենտրոնում Իրանի միջուկային սպառազինման մրցապայքարն է, Իրանի վերածվելը նախաշեմային միջուկային պետության: Ամեն անցնող օր, ցանկացած հետաձգում և բանակցությունների ձգձգումն Իրանին մոտեցնում է միջուկային ռումբին: Եթե ահաբեկչական ռեժիմը միջուկային զենք ստանա, մենք պետք է գործենքիսրայ»,- ասել է իսրայելցի գործիչը:
comment.count (0)