Քովիդից բուժված մարդը մինչ 90 օր ազատված է թեստի կամ պատվաստման պահանջից․ Ռոմելա Աբովյան
12:36 - 13 հոկտեմբերի, 2021

Քովիդից բուժված մարդը մինչ 90 օր ազատված է թեստի կամ պատվաստման պահանջից․ Ռոմելա Աբովյան

Նախորդ 90 օրվա ընթացքում Covid19-ով հիվանդացած անձինք բացառություն են, և նրանք թեստ չեն հանձնելու և չեն պատվաստվելու։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։

Անդրադառնալով երեկ վրա դրությամբ մեկ օրում գրանցված մահերի քանակին (երեկվա դրությամբ հաստատվել է մահվան ռեկորդային 43 դեպք)՝ Աբովյանն ասաց, որ հիմնականում միջին տարիքային խմբի քաղաքացիներ են, հիմնականում այն անձինք, որոնք ունեն քրոնիկ հիվանդություն, որոնք համարվում են ռիսկի խումբ։

«Շատ դեպքերում տվյալ անձինք բավականաին ուժ են դիմում բժշկական կազմակերպություն, արդեն ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ յուրաքանչյուր մարդ մտածում է՝ դե երևի թե կորոնավիրուս չէ։ Նախ ուշ են թեստավորվում, և արդեն բավականին ախտահարված թոքերով դիմում են ԲԿ, և ուղղակի հնարավոր չի լինում կազմակերպել արդյունավետ բուժումը»,- նշեց նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել