ՌԴ ՊՆ-ը հաստատել է ադրբեջանցիների կողմից Մարտակերտի խաղաղ բնակչի սպանության փաստը |factor.am|
20:59 - 10 հոկտեմբերի, 2021

ՌԴ ՊՆ-ը հաստատել է ադրբեջանցիների կողմից Մարտակերտի խաղաղ բնակչի սպանության փաստը |factor.am|

factor.am: ՌԴ ՊՆ-ը հաստատել է երեկ՝ հոկտեմբերի 9-ին, ադրբեջանցիների կողմից Մարտակերտի խաղաղ բնակչի սպանության փաստը։

«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչ։ Ռուսական զորախմբի հրամանատարությամբ տեղի է ունենում միջադեպի հետաքննություն՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահար կրակոցի հետևանքով սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել