Տեղի ունեցան ընտրություններ, որոնք լիարժեք կարելի է անվանել ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ. ԿԸՀ նախագահ
08:30 - 06 մարտի, 2019

Տեղի ունեցան ընտրություններ, որոնք լիարժեք կարելի է անվանել ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ. ԿԸՀ նախագահ

«ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների և Երևանի ավագանու ընտրությունների կարևորագույն ձեռքբերում է համարում այն, որ հանրության ու միջազգային դիտորդների կողմից անվերապահ վստահություն են վայելել»․  նման տեսակետ հայտնեց Տիգրան Մուկուչյանը Ազգային ժողովում իր ելույթում:

«ՀՀ-ում տեղի ունեցան ընտրություններ, որոնք լիարժեք կարելի է անվանել ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ: Ընտրությունների ժամանակ կարևորագույն ձեռքբերում էր, որ քաղաքական ուժերը, ընտրողները, քաղաքացիական հասարակությունը, ԶԼՄ-ները, նաև միջազգային հանրությունը` դիտորդները ընտրությունների նկատմամբ վստահություն են փաստել: Դա բավականին կարևոր ու լուրջ ձեռքբերում է»,-ասաց Մուկուչյանը: 

Նա նկատեց, որ նույնական գնահատանքի են արժանի նաև Երևանի ավագանու ընտրությունները: Նրա կարծիքով` դրանք առաջին ընտրություններն էին, որոնց արդյունքների անվերապահ ընկալում կար հանրության կողմից։

 

ՀՀ Կառավարություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել