Շատ շուտով կարող ենք ունենալ վեթթինգի առաջին դրսևորումները․ նախարար |azatutyun.am|
13:28 - 30 սեպտեմբերի, 2021

Շատ շուտով կարող ենք ունենալ վեթթինգի առաջին դրսևորումները․ նախարար |azatutyun.am|

azatutyun.am: Շատ շուտով կարող ենք ունենալ վեթթինգի առաջին դրսևորումներն իմ պաշտոնավարման ժամանակ, այսօր Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարարը։

Կարեն Անդրեասյանն ընդգծեց՝ դրանք սկսվել են, բայց՝ կշարունակվեն։

«Վեթթինգի համար կա երկու ճանապարհ՝ կարգապահական վարույթները, որոնցով հատկապես շատացնում ենք և՛ ուշադրությունը, և՛ քանակները, բայց դա միակողմանի գործողություն չէ, ես նաև ակնկալում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը, որտեղ մարդիկ նույնպես խոսում են վեթթինգի և համակարգը մաքրելու մասին, իրենք են այս ամբողջ գործընթացի գլխին կանգնած, որպես պետական մարմին, և մեր համագործակցությունը, այսինքն՝ ես հարուցեմ վարույթը, իրենք՝ քննեն և արդար որոշումներ կայացնեն, շատ շուտով մենք կարող ենք ունենալ վեթթինգի առաջին դրսևորումներն իմ պաշտոնավարման ժամանակ», - ասաց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել