Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, ադրբեջանական զորքերը հարձակման անցան Արցախի հետ շփման գծի ամբողջ երկարությամբ
09:50 - 27 սեպտեմբերի, 2021

Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, ադրբեջանական զորքերը հարձակման անցան Արցախի հետ շփման գծի ամբողջ երկարությամբ

Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, ադրբեջանական զորքերը հարձակման անցան Արցախի հետ շփման գծի ամբողջ երկարությամբ։

Արցախյան առաջին պատերազմից հետո սա ամենալայնածավալ էսկալացիան էր Արցախի ու Ադրբեջանի միջեւ։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվեց ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

Ռազմական գործողությունների ողջ ընթացքում հակառակորդը կիրառեց իր սպառազինության բոլոր հնարավորությունները՝ հրետանուց մինչեւ ավիացիա, հրաձգային զինատեսակներից մինչեւ անօդաչու թռչող սարքեր՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։

Պատերազմը տեւեց 44 օր։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրեցին հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

Հայկական կողմը կրեց մարդկային հազարավոր կորուստներ։ 2021 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ, ըստ ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տեղեկության, արձանագրվել է ինքնությունները պարզված 3726 զինծառայողների և պահեստազորայինների զոհվելու դեպք։ Ադրբեջանում, տարբեր աղբյուրների տվյալներով, հարյուրից ավելի հայ գերի է պահվում։ Սեպտեմբերի 8-ի դրությամբ պատերազմից հետո մինչ այժմ Ադրբեջանը 106 գերի է վերադարձրել։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ մարտ ամսվա տվյալներով՝ քաղաքացիական զոհերի թիվը 77 է։

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին (27.09.2020-09.10.2020)

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին (10.10.2020-28․10․2020)

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին (29․10․2020 -15․11․2020 )


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել