ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարևորել է Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղության հաստատումը |armenpress.am|
12:30 - 17 սեպտեմբերի, 2021

ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարևորել է Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղության հաստատումը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտն անհրաժեշտ է համարում անել ավելին Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղություն հաստատելու նպատակով:

Այս մասին նա խոսել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին իր ելույթի ժամանակ:

Նա ընդգծել է, որ թեպետ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմ է, սակայն պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկել՝ երաշխավորելու տևական խաղաղությունը և թեթևացնելու քաղաքացիական անձանց տառապանքները:

«Հենվելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հետ մեր հաջող համագործակցության վրա՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը շարունակում է պատրաստ լինել  նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը՝ աջակցելու խաղաղության գործընթացին»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել