Տեղի են ունեցել հայ-իսրայելական քաղաքական խորհրդակցություններ․ ԱԳՆ
10:42 - 08 մարտի, 2019

Տեղի են ունեցել հայ-իսրայելական քաղաքական խորհրդակցություններ․ ԱԳՆ

Մարտի 4-ից 6-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իսրայել հայ-իսրայելական քաղաքական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով: 

Տեղի են ունեցել առանձնազրույցներ Իսրայելի կառավարության Երուսաղեմի հարցերով նախարար Զեև Էլկինի, Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովի, Իսրայելի ԱԳՆ քաղաքական տնօրեն Ալոն Ուշպիցի հետ։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցություններին մասնակցել են նաև Իսրայելի ԱԳՆ  բազմակողմ, ՄԱԿ-ի, Եվրասիայի, պետական արարողակարգի, ռազմավարական և քաղծրագրավորման վարչությունների ղեկավարները։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են մերձավորարևելյան ու հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև երկկողմ քաղաքական և տնտեսական օրակարգն առավել զարգացնելու հնարավորությունները։

Իսրայել այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը մասնակցել է հայ-իսրայելական ամենամյա մշակութային փառատոնի բացման արարողությանը:
Մարտի 5-ին տեղի են ունեցել հանդիպումներ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել համահայկական օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել