Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը պաշտոնանկ է արվել |azatutyun.am|
12:24 - 16 սեպտեմբերի, 2021

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը պաշտոնանկ է արվել |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մի շարք փոխատեղումներ է կատարել ղեկավարած կառավարության կազմում։

Դրանցից առանցքայինը դիվանագիտական գերատեսչության ղեկավարի փոփոխությունն է․ Միացյալ Թագավորության արտգործնախարարի պաշտոնում Դոմինիկ Ռաաբին փոխարինելու է Էլիզաբեթ Թրասը։

Նախկինում Թրասը զբաղեցնում էր արտաքին առևտրի նախարարի պաշտոնը։

Մեծ Բրիտանիայի նորանշանակ արտգործնախարարը 46 տարեկան է, բրիտանական խորհրդարանի կազմում առաջին անգամ ընտրվել է 2010 թվականին։

Ուշագրավ է, որ ուսանողական տարիներին Թրասը անդամակցել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը, հետագայում լքելով այն և համալրելով պահպանողականների շարքերը։

Արդեն Պահպանողական կուսակցության կազմում Թրասը բավական տևական ժամանակ ընդդիմանում էր Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի դուրս գալու, «Բրեքզիթի» գաղափարին։ Հետագայում, սակայն, Թրասը խոստովանել է, որ այս հարցում ևս փոխել է իր տեսակետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել