Տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստ
17:10 - 10 սեպտեմբերի, 2021

Տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստ

Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվեցին եւ հաստատվեցին Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվեց նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Սեպտեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 3 հարց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել