Իրանը կանգնած է միջուկային տերություն դառնալու շեմին. Իսրայելի ԱԳ նախարար   |tert.am|
14:41 - 10 սեպտեմբերի, 2021

Իրանը կանգնած է միջուկային տերություն դառնալու շեմին. Իսրայելի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Իսրայելում կասկածում են, որ Իրանը գտնվում է միջուկային զենք ստանալու շեմին, սակայն Թեհրանը պետք է հասկանա, որ նման գործողությունները չեն մնա առանց պատասխան գործողությունների: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը:

Նրա խոսքով՝ Արևմուտքի ներկայիս ռազմավարությունն Իրանի և Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցորդների  «հնգյակի» նկատմամբ, անարդյունավետ է. «Վիեննայում բանակչություններ չկան, միջուկային գործարքը չի աշխատում», իսկ Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները բավարար չեն, քանի որ «Իրանը պարզապես փորձում է ժամանակ շահել՝ տպավորություն տեղծելով, որ ինչ-որ բանով է զբաղվում, սակայն իրականում միայն զարգացնում է իր միջուկային ծրագիրը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել