Պուտինն այս տարի չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին |armenpress.am|
15:38 - 09 սեպտեմբերի, 2021

Պուտինն այս տարի չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս տարվա նստաշրջանին: Այդ մասին հայտնել Է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահը չի պլանավորում այս տարի մասնակցել Գլխավոր ասամբլեային»,-Պեսկովը սեպտեմբերի 9-ին ասել Է լրագրողներին:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը ռուսաստանյան պատվիրակությունը կգլխավորի բարձր մակարդակի սեգմենտում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում, որը սեպտեմբերի 21-ից 27-ն անցկացվելու Է Նյու Յորքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել