ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Իրանին վերականգնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ |tert.am|
10:58 - 08 սեպտեմբերի, 2021

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Իրանին վերականգնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ |tert.am|

tert.am: Մոսկվան Թեհրանին կոչ է արել ցուցաբերել պատշաճ ըմբռնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը վերականգնելու հարցում: Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Հայտնի է, որ ՄԱԳԱՏԷ-ն Իրանի վերաբերյալ եռամսյակային զեկույցում նշել է, որ երկիրը վերջին երեք ամսվա ընթացքում մոտավորապես չորս անգամ ավելացրել է իր 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները`2,4 կգ-ից մինչև 10 կգ:

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները նշել են, որ ենթադրյալ միջուկային օբյեկտների վերաբերյալ Իրանի տրամադրած տեղեկատվությունը տեխնիկապես անհամատեղելի է դիտարկումների արդյունքների հետ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել