Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ |armenpress.am|
13:11 - 06 սեպտեմբերի, 2021

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաևը ժամանել է Հայաստան: Իգոր Խովաևը Երևանում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ ՀՀ ԱԳՆ-ն դեռևս չի հայտնել:

Իգոր Խովաևն օգոստոսի 31-ին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպում էր ունեցել այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել