armenpress.am: «Թալիբան» արմատական շարժման անդամները կատարում են Քաբուլի միջազգային օդանավայանի տեխնիկական վիճակի գնահատում եւ ստուգում այն բանից հետո, երբ երկրից հեռացան վերջին օտարերկրացի զինվորականները, որոնք պատասխանատու Էին օդային նավահանգստի աշխատանքի համար: Ինչպես օգոստոսի 31-ին Al Jazeera հեռուստաաիքին հայտարարել Է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, թալիբները պլանավոում են շուտով վերսկսել ինքնաթիռների ընդունումն ու ճանապարհումը:
«Այժմ մենք օպերատիվ կերպով զբաղվում ենք օդանավակայանի աշխատանքի կարգավորմամբ: Կատարվում Է (օդային նավահանգստի) տեխնիկական վիճակի գնահատում եւ ստուգում, մասնավորապես, որպեսզի վերսկսվի միջազգային եւ ներքին ավիահաղորդակցությունը»,- ասել Է Մուջահիդը:
«Թալիբան» շարժման քաղաքական թեւի ներկայացուցիչ Անաս Հաքանին Al Jazeera-ի մեկաբանությունում հավելել Է, որ օդանավակայանն իր աշխատանքը կվերսկսի մի քանի օրվա ընթացքում: «Մենք պատրաստ ենք վերսկսելու օդանավակայանի աշխատանքը: Մենք դա կանենք (մի քանի) օրվա ընթացքում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 2 հազար 400-ը |azatutyun.am|
10:05 - 09 հոկտեմբերի, 2023
comment.count (0)