Արթուր Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ |1lurer.am|
13:04 - 31 օգոստոսի, 2021

Արթուր Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ առաջադրված Արթուր Ղազինյանը չընտրվեց հանձնաժողովի անդամների մեծամասնության կողմից:

Նրա թեկնածությունն առաջադրել էր «Հայաստան» խմբակցությունը:

Հարցուպատասխանից, ելույթներից հետո իշխանական պատգամավորները հայտնեցին, որ դեմ են Ղազինյանի սկզբունքներին ու դիրքորոշումներին, հետևաբար դեմ քվեարկեցին նրա թեկնածությանը:

«Ըստ կանոնակարգի՝ 5-օրյա ժամկետում պետք է հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածություն ներկայացվի: Կքննարկենք, նորից նիստ կանենք, հարցեր կլինեն, կպարզաբանենք: Կարծում եմ, ինչպես նշեց պարոն Ղազինյանը, բոլորս էլ մեր երկրի, մեր պետության առջև անելիք ունենք՝ անկախ կարգավիճակից: Արտահերթ ընտրություններն ավարտվել են, մենք պետք է մտածենք մեր պետական համակարգի բնականոն աշխատանքը համահունչ, ճիշտ կազմակերպելու և միասին անցնելու ուղղությամբ»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ Դոնթի բանաձևի՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել