Ուղիղ եթերի անջատման դեպքը նույնպես աննախադեպ էր․ բացարձակ սուբյեկտիվ  որոշման արդյունքում  հասարակությունը զրվեց անմիջապես տեղեկատվություն ստանալու իրավունքից․ Շուշան Դոյդոյան
14:37 - 30 օգոստոսի, 2021

Ուղիղ եթերի անջատման դեպքը նույնպես աննախադեպ էր․ բացարձակ սուբյեկտիվ որոշման արդյունքում հասարակությունը զրվեց անմիջապես տեղեկատվություն ստանալու իրավունքից․ Շուշան Դոյդոյան

Կիրառվել են աննախադեպ սահմանափակումներ նաև բռնություններ խորհրդարանական լրագրողների հանդեպ, և մենք որևէ կերպ չպետք  է համակերպվենք այս փաստի հետ։ Ես այստեղ արձանագրել եմ նաև ուղիղ եթերի անջատման դեպքը, սա նույնպես աննախադեպ էր, երբ այսպես ուղղակի, հայեցողական, սուբյեկտիվ, պահի ազդեցությամբ՝ ԱԺ նախագահը համայում է, որոշում է անջատել ուղիղ եթերը, բացարձակ սուբյեկտիվ և  կամայական որոշման արդյունքում զրկում է հասարակությանը ուղիղ, անմիջապես տեղեկատվություն ստանալու իրավունքից։ Այս փաստը նույնպես ուզում եմ մեր դժգոհությունների ցանկում ավելացնել։  ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ քննարկմանը այս մասին ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։ 

Վերջինս նշեց, որ այս քննարկումները տարբեր հարթակներում ընթանում են օգոստոսի 2-ից, սակայն որևէ պրակտիկ քայլ  չի արվել, բացի լուռ ակցիան, որն օրեր առաջ ԱԺ օթյակում իրականացրին լրագրողները։ 

«Ի՞նչ եմ ես առաջարկում, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ խնդիրները չտեսնելը մեր շահերից չի բխում։ Խոսում են անվտանգության խնդրի մասին, բացարձակապես չհիմնավորելով անվտանգության խնդրի առնչությունը կոնկրետ լրագրողների աշխատանքին։ Այս պարագայում մենք պետք է պահանջենք հստակ հիմնավորվածություն, թե ինչով է լրագրողի աշխատանքը օթյակում սպառնալիք նրանց աշխատանքին կամ ինչ-որ անձանց հանդեպ։ Մենք այդ հիմանվորումը չենք լսել այս օրերի ընթացքում։ Եվ ես առաջարկում եմ երկու առանձին կամ երկու միասնական առաջարկներ անել, որպես երկխոսության քայլ Աժ ղեկավարությանը, որպեսզի չդիտվի, որ մենք պատրաստ չենք որևէ դրական քայլի, բարեփոխման, այլ միայն պահանջում ենք, որ ամեն ինչ մնա այնպես, որովհետև այդպես մեզ հարմար էր»,- հավելեց Դոյդոյանը։

Վերջինս ներկայացնելով եկրորդ խնդիրը  նշեց, որ լրագրողները պետք է հավատարիմ մնան լրագրողական վարքակոններին։ Դոյդոյանն առաջարկեց, որ յուրաքանչյուր լրատվամիջոց շարադրի այն հիմնական բարոյական սկզբունքները որով առաջնորդվում են իր լրագրողները, խմբակրակազմը, դա կարող է ցանկացած ծավալի լինել, որտեղ ներառված կլինեն լրագրողի մասնագիտության բարոյական սկզբունքները։

«Մյուս խնդրանքն այն է, որ մասնագիտական ստաժի որոշակի սահմանափակում դնենք, ես գիտեմ և համաձայն եմ ձեզ հետ,  որ որևէ խմբագիր առանց մասնագիտական ստաժի լրագրողին չի ուղարկում ԱԺ, այստեղ իսկապես հավաքված են համայնքի որակյալ ներկայացուցիչները, բայց կուզենայի, որ ինչ-որ կերպ ամրագրվեր, որպես մեր կողմից քայլ։ Առաջինը նշենք, որ այստեղ գտնվում են այն լրագրողները, որոնք բարձր մասնագիտական հմտություններ ունեն և լրագորղական էթիկայի կանոններին համապատասխան են գործում, թե ինչպիսի կանոներ կձևակերպեն խմբագրությունները, դա նրանց ներքին աշխատանքն է։  Մեր պահանջներում մենք պետք է լինեն անհողդողդ, լրագրողները իրենց աշխատանքը  կատարել են ԱԺ ողջ տարարծքում, և այս պայմանները պետք է շարունակվեն, նրանց գործունեությունը չպետք է սահմանափակվի միայն օթյակով և մենք սրանից որևէ քայլ չպետք է նահանջենք։ Նորից առաջարկում եմ, կոնկրետ առաջարկներ ներկայացնենք, և այստեղից դուրս գանք փաստաթղթով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել