ԱԺ-ում ընտրում են հանձնաժողովների նախագահների տեղակալներ |1lurer.am|
12:19 - 30 օգոստոսի, 2021

ԱԺ-ում ընտրում են հանձնաժողովների նախագահների տեղակալներ |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի ևս երեք հանձնաժողովի նիստ է այսօր տեղի ունեցել: Ընտրվել են հանձնաժողովների նախագահների տեղակալներ: 

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Արեն Մկրտչյանը: Նրա թեկնածությունն առաջադրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Լուսինե Բադալյանը: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վաղարշակ Հակոբյանը:

Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել