Երբ մենք հստակ ասացինք, որ գնում ենք դեմարկացիայի ու դելիմիտացիայի օրակարգին,  չեք նկատե՞լ, որ Բաքվից փորձ է արվում օրակարգից դուրս բերել այդ հարցը․ Նիկոլ Փաշինյան
12:23 - 26 օգոստոսի, 2021

Երբ մենք հստակ ասացինք, որ գնում ենք դեմարկացիայի ու դելիմիտացիայի օրակարգին, չեք նկատե՞լ, որ Բաքվից փորձ է արվում օրակարգից դուրս բերել այդ հարցը․ Նիկոլ Փաշինյան

Մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնած, եւ մենք դրանք չենք թաքցրել ու չենք էլ պատրաստվում թաքցնել։ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը․ «Եւ մենք միասնաբար պարտավոր ենք։ Էն իրավիճակում, որում հայտնվել ենք, երեք սցենար կա՝ փախչել պատասխանատվությունից, ուժ կիրառել կամ դիմել միջնորդներին՝ ներքին հանրությանը համախմբելու համար։ Մենք էդ ճանապարհներով չենք գնացել, մենք մեր ժողովրդին ենք դիմել, եւ ժողովուրդը մեզ լիազորել է, տվել է մանդատ, պատվիրել է՝ գնալ եւ էս հարցերով զբավել։ Մենք չենք պատրաստվում փախչել պատասխանատվությունից»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ իրենք բոլորին կոչ են անում, արտախորհրդարանական ուժերին կոչ են անում՝ կա խնդիր, եկեք, մասնակցեք այդ խնդիրների լուծմանը։

Բայց Փաշինյանը համարում է, որ ընդդիմադիրները փորձում են մեթոդաբանական սխալներով հանդես գալ․ «Ո՞րն է էդ սխալը․ նրանք կառավարության ծրագրի քննարկման ընթացքում էս ամբիոնից ասացին այն, ինչ ասել են յոթ ամիս, ու վերջում էլի դիմում են հանրությանը՝ ասելով՝ գուցե հանրությունն էդքան էլ լավ տեղեկացված չէ։ Եղել ա ժամանակ, որ մեր կառավարությունն ընդհանարպես լռել ա, ոչինչ չի ասել, ձեր բոլոր հեռուստաալիքներով ինչ ասես, ինչ սուտ ասես ասել եք, բոլոր հնարավոր ստերը տարածել եք։ Գիտե՞ք ասելիքի ճգնաժամն ինչից ա․ որովհետեւ իրենք ինչ հնարավոր է՝ ասել են, ճիշտ, սուտ, նոր ասելիք չեն կարողանում ձեւակերպել»,- ասաց նա։

Փաշինյանն ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի վրա, որ «ի սկզբանե փորձ է արվել տպավորություն ստեղծել, թե դեմարկացիան ու դելիմիտացիան Հայաստանին պարտադրվող դավաճանական օրակարգ են»։

«Երբ մենք հետեւողական, հստակ ասացինք, որ մենք գնում ենք էդ օրակարգին, եւ մենք ենք շահագրգռված էդ օրակարգով, չէք նկատե՞լ, որ Բաքվից այլեւս չեն հնչում հայտարարություններ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին, ընդհակառակը՝ փորձ է արվում օրակարգից դուրս բերել այդ հարցը»,- ասաց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել