Իսրայելի վարչապետը ցանկանում է մերձավորարեւելյան կոալիցիա ստեղծել Իրանի դեմ |armenpress.am|
10:53 - 25 օգոստոսի, 2021

Իսրայելի վարչապետը ցանկանում է մերձավորարեւելյան կոալիցիա ստեղծել Իրանի դեմ |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը մտադիր է աշխատել արաբական երկրների հետ կոալիցիայի ստեղծման վրա, որոնք ցանկանում են սահմանափակել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում: Այդ մասին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետը հայտարարել է օգոստոսի 24-ին The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում:

Վարչապետի խոսքով՝ Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ օգոստոսի 26-ին կայանալիք հանդիպմանն ինքը կներկայացնի այդ հարցի շուրջը նոր ռազմավարական տեսակերպը: «Այն, ինչ մենք պետք է անենանք, ինչով զբաղվում ենք, ռացիոնալ արաբան երկրների տարածաշրջանային կոալիցիայի ստեղծումն է, որոնք մեզ հետ մեկտեղ հակահարված կտան եւ կարգելափակեն այդ էքսպանսիան»,- ասել է նա:

Ինչպես նշում է հրատարակությունը, Բենետը չի մտել այդ պլանների մանրամասնությունների մեջ:

Օգոստոսին ավելի վաղ Բենետը Թել Ավիվում ընդունել է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բյոռնսին: Նրանք քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունն՝ առանձնահատուկ ուշադրություն նվիրելով Իրանին, ինչպես նաեւ համագործակցության զարգացումը հետախուզության եւ անվտանգության բնագավառում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել