Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացել են ռազմավարական երկխոսության մակարդակի. Փաշինյան |armenpress.am|
13:00 - 24 օգոստոսի, 2021

Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացել են ռազմավարական երկխոսության մակարդակի. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացել են ռազմավարական երկխոսության մակարդակի: Վարչապետն այս մասին ասաց օգոստոսի 24-ին Ազգային ժողովում:

«Կառավարությունը շարունակելու է հետևողականորեն աշխատել Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության զարգացման և խորացման ուղղությամբ՝ ընդլայնելով ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում փոխգործակցությունը, ինչպես նաև տնտեսական ու քաղաքական ոլորտներում երխոսությունը: Պետք է ընդգծեմ ԱՄՆ-ի, ինչպես նաև Եվրամիության ներգրավվածությունը, մասնավորապես, Հայաստանում Պարեկային ոստիկանության շարունակական ներդրման գործում»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ պարեկային ծառայությունը արդյունավետ համագործակցության և հաջողության պատմության շատ լավ օրինակ է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել