Պենտագոնում հայտնել են, որ Աֆղանստանից տարհանման գործընթացում ներգրավված է 18 ինքնաթիռ |armenpress.am|
21:24 - 23 օգոստոսի, 2021

Պենտագոնում հայտնել են, որ Աֆղանստանից տարհանման գործընթացում ներգրավված է 18 ինքնաթիռ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ իշխանություններն Աֆղանստանից տարհանման համար այս պահին ներգրավել են 18 ինքնաթիռ:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Պենտագոնում հերթական ճեպազրույցի ժամանակ գեներալ Հենկ Թեյլորը, ով, մասնավորապես, պատասխանատու է Աֆղանստանի մայրաքաղաքից մարդկանց տարհանման ժամանակ ԱՄՆ-ի լոգիստիկայի հարցերի համար:

Թեյլորը հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմը որոշում էր կայացրել քաղաքացիական ավիացիան գործի դնել Աֆղանստանից մարդկանց դուրս բերելու համար:

«Այս պահին ներառված է 6 առևտրային ընկերության 18 ինքնաթիռ: Քաբուլի օդանավակայանից տարհանման հարցում, ինչպես նախկինում, տրվում է ռազմական ինքնաթիռներին»,- ասել է ամերիկացի գեներալը:

Պենտագոնի ներկայացուցիչը նաև հստակեցրել է, որ հուլիսի վերջից սկսած ԱՄՆ-ը Աֆղանստանից տարհանել է շուրջ 42 հազար մարդ: Վերջին օրվա ընթացքում Քաբուլից դուրս է բերվել մոտ 16 հազար մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել