ԱՄՆ-ում փոթորիկից հետո տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի |armenpress.am|
20:04 - 23 օգոստոսի, 2021

ԱՄՆ-ում փոթորիկից հետո տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում տեղի ունեցած «Ֆրեդ» արևադարձային փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղից զոհվերի թիվը հասել է 5-ի:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները:

«Այժմ մեր ջանքերը կենտրոնացած են փոթորկի պատճառով անհետ կորած համարվող վերջին զոհի որոնման վրա: Հաստատվել է 5 մարդու մահ, նրանք նույնականացվել են, ընտանիքներն էլ արդեն տեղեկացված են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում է The New York Times ամսագիրը, արևադարձային այդ փոթորիկը ավերել է ավելի քան 225 շենք՝ Կրուզո համայնքում և շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարի վնաս հասցրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել