ԱՄՆ Պետքարտուղարությունը երկրից հեռացած նախագահ Ղանիին այլևս քաղաքական դեմք չի համարում Աֆղանստանում   |tert.am|
13:16 - 19 օգոստոսի, 2021

ԱՄՆ Պետքարտուղարությունը երկրից հեռացած նախագահ Ղանիին այլևս քաղաքական դեմք չի համարում Աֆղանստանում |tert.am|

tert.am: ԱՄՆ Պետքարտուղարությունն Աֆղանստանից փախած նախագահ Աշրաֆ Ղանիին այլևս էական քաղաքական կերպար չի համարում այդ երկրում: Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին հայտարարել է պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը:

«Այս առավոտ տեսել ենք ԱՄԷ-ի հայտարարությունը, որ դիմավորել են Ղանիին: Այդքանով ամեն ինչ վերջանում է: Նա այլևս քաղաքական դեպք չէ Աֆղանստանում»,- ասել է Շերմանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄԷ-ի հետ հարաբերությունների վրա կազդի Ղանիին ընդունելու հանգամանքը, վերջինս հայտնել է, որ ԱՄՆ-ն հիանալի հարաբերություններ ունի ԱՄԷ-ի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել