Հայաստանի Հանրապետությունում ջրանցքները շարունակում են լցվել աղբով, ինչը մաքրելու համար պետությունից լուրջ ծախսեր են պահանջվում: Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը նշեց, որ ամեն տարի հարյուրավոր միլիոններ են ծախսվում ջրանցքները մաքրելու համար, որոնք լցված են կենցաղային, շինարարական աղբով, պլաստմասե բազմապիսի ու տարբեր չափերի տարաներով:
«Խոսքը թե Երևանով անցնող, թե հանրապետության այլ հատվածներով անցնող ջրանցքների մասին է: Դիմում եմ մեր քաղաքացիներին, ջրօգտագործողներին, հորդորում ենք ջրանցքները չդարձնել աղբավայր կամ աղբի հեռացման միջոց»,-ասաց Միհրան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, բացի այն, որ աղբը տեղափոխելու, ջրանցքները մաքրելու համար լրացուցիչ գումարներ են ծախսվում, աղբը թափելով վնաս է պատճառվում շրջակա միջավայրին:
comment.count (0)