ԱԺ-ում  օգոստոսի 17-ին կգումարվի Սևանի հարցով արտահերթ նստաշրջան
21:14 - 13 օգոստոսի, 2021

ԱԺ-ում օգոստոսի 17-ին կգումարվի Սևանի հարցով արտահերթ նստաշրջան

Կառավարության նախաձեռնությամբ օգոստոսի 17-ին` ժամը 11:00-ին Սևանա լճի հարցով կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի կայքէջը:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի օգոստոսի 17-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Օրակարգում է Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացնելու է ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել