ԱԺ-ի օրակարգում մնացել է Կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը |armenpress.am|
19:47 - 12 օգոստոսի, 2021

ԱԺ-ի օրակարգում մնացել է Կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի օրակարգում մնացել է կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցը սպառելով, ավարտվում ենք նաև առաջին նստաշրջանի ամենօրյա նիստերը: Մեր օրակարգում մնացել է կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը, որին կանդրադառնանք միայն նոր կազմավորված Կառավարության կողմից գործունեության ծրագիրը ներկայացնելուց հետո»,- ասել էՌուբինյանը:

Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ նիստի օրվա մասին լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգան: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել