tert.am: Մեկ արարքի համար կարող է լինել մեկ պատասխանատվության միջոց և կանոնակարգը սահմանում է նվազից դեպի բարձր պատասխանատվություն: Այդ նույն արարքի համար նախկինում կիրառվել է նախազգուշացում, քանի որ արարքի ծավալը, ձևը և բովանդակությունը չեն փոխվել:
Այս մասին լրագրողերի հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի կողմից հնչեցված «այս ամենի համար մեղավոր է կապիտուլյանտ Նիկոլը» արտահայտությունից հետո Ալեն Սիմոնյանի կողմից Մկրտչյանին դահլիճից դուրս հրավիրելուն, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Խոսել նրա մասին, որ Աննա Մկրտչյանն է խախտել ԱԺ կանոնակարգը, երբ հենց իր նկատմամբ է խախտվում կանոնակարգը, նորմալ չէ:
Պատահական չէ, որ ԱԺ կանոնակարգը նախատեսում է արտահերթ ելույթի հնարավորություն: Բայց դրա փոխարեն մեկնաբանվում է տեղի ունեցած ելույթը: Սա ԱԺ կանոնակարգ ՍԴ օրենքի տիրույթում չէ: ԱԺ 107 պատգամավորից յուրաքանչյուրը հավասար է»:
Վարդևանյանի խոսքով՝ տեղի ունեցածը կքննարկեն խմբակցությունում:
comment.count (0)