Ղարիբջանյան համայնքի ճանապարհը հիմնանորոգվում է |armenpress.am|
13:06 - 07 օգոստոսի, 2021

Ղարիբջանյան համայնքի ճանապարհը հիմնանորոգվում է |armenpress.am|

armenpress.am: Պետական բյուջեի միջոցների հաշվին հիմնանորոգվում է Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքի ճանապարհը:

Ի սկզբանե նախատեսվում էր նորոգել ճանապարհը, սակայն ասֆալտաշերտի լուրջ քայքայման պատճառով որոշում է կայացվել այն հիմնանորոգել: Հիմնանորոգվելու է 2.5 կմ ճանապարհահատված:

 «Ճանապարհը լուրջ քայքայված էր, և սովորական նորոգումը հարց չէր լուծի, այդ պատճառով որոշում կայացվեց հիմնանորոգել այն»,-նշեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:

Ճանապարհը կունենա նաև ջրահեռացման համակարգ:

Աշխատանքների համար նախատեսված է մոտ  595 մլն դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել