Վստահ եմ՝ կկարողանանք աշխատել Իտալիան և Հայաստանը կապող խորը բարեկամության հիման վրա. Մարիո Դրագին՝ Նիկոլ Փաշինյանին |armenpress.am|
20:00 - 06 օգոստոսի, 2021

Վստահ եմ՝ կկարողանանք աշխատել Իտալիան և Հայաստանը կապող խորը բարեկամության հիման վրա. Մարիո Դրագին՝ Նիկոլ Փաշինյանին |armenpress.am|

armenpress.am: Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ցանկանում եմ իմ և Իտալիայի Հանրապետության կառավարության անունից Ձեզ հղել ամենաջերմ շնորհավորանքները և հաջողություններ մաղթել Ձեզ՝ կառավարության գործունեությունում:

Վստահ եմ, որ մենք կկարողանանք միասին աշխատել այն խորը բարեկամության հիման վրա, որը միավորում է Իտալիան և Հայաստանը՝ ամրապնդելու համար մեր երկկողմ հարաբերությունները յուրաքանչյուր ոլորտում և նպաստելու Ձեր երկրի և ամբողջ կովկասյան տարածաշրջանի համար խաղաղության, կայունության և զարգացման հեռանկարների խթանմանը:

Նախագահ Սարգսյանի առաջիկա պետական այցը Իտալիա արժեքավոր հնարավորություն կհանդիսանա մեր հոյակապ գործընկերությունը նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների շրջանակներում խորացնելու համար:

Ընդունեք խնդրեմ իմ ջերմագին մաղթանքները»:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել