Panorama.am կայքի լուսանկարչին արգելել են խորհրդարան մտնել` ՊՊԾ աշխատակիցներին լուսանկարելու համար |hetq.am|
15:46 - 05 օգոստոսի, 2021

Panorama.am կայքի լուսանկարչին արգելել են խորհրդարան մտնել` ՊՊԾ աշխատակիցներին լուսանկարելու համար |hetq.am|

hetq.am: Panorama.am կայքի լուսանկարիչ Լիլիան Գալստյանն այսօրվանից իրավունք չունի մուտք գործել խորհրդարանի վարչական շենք: ԱԺ աշխատակազմը ծանուցում է ուղարկել կայքի խմբագրություն` հայտնելով, որ վերջինս խախտել է «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող կանոնները» և լուսանկարել ՊՊԾ աշխատակիցներին մասնագիտական գործունեություն իրականացնելիս:

Լուսանկարիչը մեզ հետ զրույցում ասաց, որ առավոտյան տնից խորհրդարան գնալու ճանապարհին է իմացել, որ խմբագրությունը նման ծանուցում է ստացել: Ասում է` լուսանկարել է պատգամավորների` նիստերի դահլիճ մուտքը, երբ վերջիններս հատուկ մետաղորսիչ սարքերով զննության են ենթարկվում: Երբ ՊՊԾ աշխատակիցներն ասել են, որ իրենց չլուսանկարի, զգուշացրել է` շրջվեն, որպեսզի պատգամավորներին կարողանա լուսանկարել: Լուսանկարել է նաև այգում ծառայություն իրականացնող ՊՊԾ աշխատակիցներին, ասում է` նոր կարգի մասին տեղյակ չի եղել, քանի որ նախկինում միշտ լուսանկարել է այգու տարածքում, այդ թվում` այն ժամանակ, երբ խորհրդարան է եկել վարչապետը:

ԱԺ աշխատակազմի գրության համաձայն` Լիլիան Գալստյանը խորհրդարանի առաջին նստաշրջանում ԱԺ մուտք գործել չի կարող, սակայն կարող է դիմել ԱԺ աշխատակազմին` հավատարմագրվելու 2-րդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց` այս միջադեպը չի կարող հիմք դառնալ նշված անձին հաջորդ նստաշրջանում չհավատարմագրելու համար, սակայն հավելեց` հավատարմագրման կարգն ամբողջությամբ պետք է վերանայվի: Սահմանվելու են որոշակի չափորոշիչներ, որոնց համապատասխանելու պարագայում են ԶԼՄ ներկայացուցիչները փոխվելու:

Ըստ Գրիգորյանի` ԶԼՄ ներկայացուցիչները նախապես կծանոթանան նույն կարգին, որին կցված կլինեն նաև անվտանգության ռեժիմի նոր կանոնները: Նա վստահեցրեց` լուսանկարչի այս դեպքը  նախադեպ չի դառնա:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել