Սոցկայքերում տարածված հեշթեգի շրջանակում մոլորակի տարբեր ծայրերում աղբահավաք է իրականացվել |tert.am|
06:48 - 16 մարտի, 2019

Սոցկայքերում տարածված հեշթեգի շրջանակում մոլորակի տարբեր ծայրերում աղբահավաք է իրականացվել |tert.am|

Վերջերս սոցկայքերում տարածվել է Trashtag մարտահրավերը, որը կոչ է անում օգտատերերին աղբից մաքրել սեփական շրջակայքը, ապա լուսանկարը տեղադրել սոցկայքում, գրում է Daily Mail-ը:

Հեշթեգը ստեղծվել է դեռևս 2015թ.-ին, սակայն լայն տարածում է գտել միայն վերջին ամսվա ընթացքում՝ այն բանից հետո, երբ Բայրոն Ռոման անունով օգտատերը «Ֆեյսբուք»-ի իր էջում մարտահրավերի մասին գրառում է կատարել:

«Լուսանկարեք որևէ տարածք, որն աղբից մաքրվելու կարիք ունի, մաքրեք այն, ապա երկու լուսանկարները միացրեք և տեղադրեք սոցկայքերում»,- գրել է Ռոմանը, որի գրառումը տարածել է ավելի քան 325 հազար մարդ:

«Ֆեյսբուք»-ի, «Ինստագրամ»-ի, «Թվիթեր»-ի և այլ հայտնի սոցկայքերի հազարավոր օգտարերեր աշխարհի տարբեր անկյուններում աղբահավաքներ են իրականացրել, ապա լուսանկարով ցույց տվել տվյալ տարածքի նախկին և ներկա տեսքը՝ կոչ անելով իրենց ընկերներին և հետևորդներին նույնպես միանալ մարտահրավերին:

Մարտահրավերի շրջանակում լողափեր, այգիներ, փողոցներ և այլ վայրեր են մաքրվել աղբից: Սոցկայքերի շատ օգտատերեր դրվատել են հեշթեգի հեղինակներին՝ նշելով, որ դա համացանցում երբևէ իրականացված ամենաօգտակար մարտահրավերն է:

tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել