Բաչկովն Օլիմպիադայի կիսաեզրափակչում է |panarmenian.net|
11:02 - 03 օգոստոսի, 2021

Բաչկովն Օլիմպիադայի կիսաեզրափակչում է |panarmenian.net|

panarmenian.net: Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիոյի Օլիմպիադայի քառորդ եզրափակչում հաղթել է Ուզբեկստանը ներկայացնող Էլնուր Աբդուռահիմովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Դա նշանակում է, որ Բաչկովն Օլիմպիադայի առնվազն բրոնզե մեդալակիր կլինի։

63 կգ քաշային կարգում հանդես եկող Բաչկովն առավելության է հասել ուզբեկ մարզիկի հանդեպ 5։0 հաշվով։

Կիսաեզրափակչում Բաչկովը մենամարտելու է ամերիկացի Կեյշոն Դևիսի հետ:

Մեկնարկային գոտեմարտերում Բաչկովը հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել