Արթուր Ալեքսանյանը օլիմպիական խաղերի եզրափակչում է
14:17 - 02 օգոստոսի, 2021

Արթուր Ալեքսանյանը օլիմպիական խաղերի եզրափակչում է

Տոկիոյում ընթացող ամառաին Օլիմպիական խաղերում այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի 97 կգ քաշային ըմբիշները։

Արթուր Ալեքսանյանը հաղթեց իրանցի մարզիկ Մոհամմադ Սարավիին Օլիմպիական խաղերի Ըմբշամարտի առաջնության կիսաեզրափակչում՝ 4։1 հաշվով։ 

Գոտեմարտի ընթացքում Արթուր Ալեքսանյանը ցույց տվեց, որ վնասել է ազդրի մկանը, բժիշկների մոտենալուց հետո նա վեր կացավ՝ նշելով, որ կարող է շարունակել գոտեմարտը։

Նշենք, որ Հայաստանը ներկայացնող Կարապետ Չալյանը հասել էր կիսաեզրափակիչ, սակայն այնտեղ պարտություն կրեց և կպայքարի բրոնզե մեդալի համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել