Ըստ բելառուսցի վազորդի՝ իրեն փորձում են բռնի ուժով Տոկիոյից հետ տանել Մինսկ մարզչական շտաբի հետ կոնֆլիկտի պատճառով |azatutyun.am|
10:36 - 02 օգոստոսի, 2021

Ըստ բելառուսցի վազորդի՝ իրեն փորձում են բռնի ուժով Տոկիոյից հետ տանել Մինսկ մարզչական շտաբի հետ կոնֆլիկտի պատճառով |azatutyun.am|

azatutyun.am: Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ներկայացուցիչները հանդիպել են բելառուսցի մարզուհի Քրիստինա Տիմանովսկայայի հետ:

Տիմանովսկայան օգնություն է խնդրել միջազգային կազմակերպություններից: Վազորդուհին ասել է, որ Բելառուսի հավաքականի ղեկավարները վախեցրել են իրեն և փորձել բռնի ուժով Տոկիոյից հետ տանել Մինսկ` մարզչական շտաբի հետ կոնֆլիկտի պատճառով:

Ըստ 24-ամյա մարզուհու՝ ազգային թիմում իր թիմակիցները որակազրկվել են 4x400 փոխանցումավազքից՝ անհրաժեշտ դոպինգ թեստերի բացակայության պատճառով: Մարզչական շտաբը որոշել է ներգրավել Տիմանովսկայային: Նա խիստ քննադատել է այդ որոշումը սոցիալական ցանցերում՝ ասելով, որ փոխանցումավազքն իր պրոֆիլը չէ: Դրանից հետո բելառուսական թիմի ղեկավարությունը որոշել է զրկել նրան ելույթներից և տուն վերադարձնել՝ «հուզական և հոգեբանական վիճակի պատճառով»:

Այսօր մարզուհին պետք է մասնակցեր Օլիմպիադայի 200 մետր վազքի մրցումներին: Այժմ, սակայն, Տիմանովսկայան Տոկիոյի օդանավակայանի ոստիկանական բաժանմունքում է, իսկ նրա հետագա ճակատագիրը դեռ հարցականի տակ է: Բելառուսցի մարզուհին չի բացառել, որ ապաստան կխնդրի եվրոպական որևէ երկրում, ենթադրաբար՝ Գերմանիայում կամ Ավստրիայում: Չեխիան արդեն վիզա է առաջարկել Քրիստինա Տիմանովսկայային:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել