tert.am: Միջերկրական ծովում խորտակվող նավից շուրջ 400 մարդ է փրկվել կիրակի գիշեր: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է SOS Mediterranee ֆրանսիական հասարակական կազմակերպությունը:
Հաղորդվում է, որ ամբողջ գիշեր կազմակերպության ներկայացուցիչները փրկարարական աշխատանքներ են իրականացրել, որի արդյունքում մոտ 400 մարդ է փրկվել փայտյա նավակի խորտակումից հետո:
comment.count (0)