Ինձ համար տարբերություն չկա մարդ սպանողի և կենդանուն դաժանորեն ծանակողի միջև». Նաիրա Զոհրաբյան |econews.am|

08:26 - 13 ապրիլի, 2019

econews.am: «Մենք քրեականացնում ենք կենդանիների հանդեպ բռնությունը, վատ վերաբերմունքը, խեղումը, ծանակումը: Կենդանու հանդեպ բռնություն գործադրողը, կենդանուն նվաստացնողը պետք է կոնկրետ քրեական պատասխանատվություն կրի: Միգուցե մի քիչ կոպիտ բան ասեմ, բայց ինձ համար տարբերություն չկա մարդ սպանողի և կենդանուն դաժանորեն ծանակողի միջև: Չկա տարբերություն, որովհետև եթե մարդն ընդունակ է կենդանու հանդեպ նման վերաբերմունք դրսևորել, վստահ եղեք, որ այդ մարդը նաև մարդասպանության է ընդունակ», -ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ապրիլի 4-ը Անտուն կենդանիների համաշխարհային օրն է, որի շրջանակներում «Փրո Փոուզ» միջազգային կենդանապաշտպան կազմակերպության և «Ռեստ Արտ» թեյարանի կողմից կազմակերպվել է լուսանկարների ցուցահանդես, որին ներկա գտնվեցին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Երևանի ավագանու անդամ, «Դինգո» ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը, «Փրո Փոուզ» հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը և մի շարք այլ հյուրեր:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել