Ասանժի արտահանձնման դեմ հանրագիրը 42 հազարից ավելի ստորագրություն Է հավաքել |armenpress.am|
10:59 - 12 ապրիլի, 2019

Ասանժի արտահանձնման դեմ հանրագիրը 42 հազարից ավելի ստորագրություն Է հավաքել |armenpress.am|

armenpress.am: WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ԱՄՆ արտահանձնումը թույլ չտալու պահանջով Մեծ Բրիտանիայի իշխանություններին հասցեագրված հանրագիրը, որը կոչ Է արել պաշտպանել ամերկացի դերասանուհի եւ մոդել Պամելա Անդերսոնը, ավելի քան 42 հազար ստորագրություն Է հավաքել: 

«Էկվադորի կառավարությանը եւ Մեծ Բրիտանիայի կառավարությանը մեր պահանջն Է՝ Ասանժին չարտահանձնե՛լ ԱՄՆ-ին»,-ասված Է ուղերձում, որը զետեղված Է DIEM25 հանուն ժողովրդավարության համաեվրոպական շարժման կայքում, որը 2016 թվականին հիմնել Է Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը:

ԱՄՆ-ն այժմ Ասանժին մեղադրում Է նախկին զինծառայող Չելսի Մենինգի հետ նախահամաձայնության եւ հափշտակված ծառայողական փաստաթղթերի հրապարակման մեջ: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտնել Է, որ մեղադրական դատավճռի կայացման դեպքում Ասանժին սպառնում Է մինչեւ հինգ տարվա բանտարկություն:

Լոնդոնի դատարանի որոշման համաձայն, ԱՄՆ-ը մինչեւ հունիսի 12-ը պետք Է Մեծ Բրիտանիային փաստաթղթեր ներկայացնի Ասանժի արտահանձնման վերաբերյալ: Օրենքի համաձայն, լրտեսության մեջ մեղադրվելու դեպքում ԱՄՆ-ում WikiLeaks-ի հիմնադիրին կարող Է սպառնալ մահապատիժ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել