ԱՄՆ-ի արեւմուտքում ավելի քան 470 հազար հեկտար հողատարածություն ընդգրկված է բնական հրդեհներով |armenpress.am|
09:52 - 19 հուլիսի, 2021

ԱՄՆ-ի արեւմուտքում ավելի քան 470 հազար հեկտար հողատարածություն ընդգրկված է բնական հրդեհներով |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի արեւմուտքում ավելի քան 470 հազար հողատարածություն Է ընդգրկված բնական հրդեհերով: Հուլիսի 18-ին իր կայքում այդ մասին հայտնել Է Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնը, որը բազավորված Է Այդահում:

Ըստ այդ կենտրոնի տեղեկատվության այս պահին արձանագրված են 80 խոշոր բնական հրդեհներ: 13 նահանգների տարածքում այրման ընդհանուր մակերեսը կազմում Է ավելի քան 475,9 հազար հեկտար: Տարվա սկզբից տարբեր աստիճանի բնական հրդեհների հետեւանքով ԱՄՆ-ում այրվել Է 1 միլիոնից ավելի հեկտար հողատարածություն:

Առավել ծանր իրավիճակ Է դիտվում Մոնտանայի նահագում, որտեղ արձանագրված են 18 խոշոր բռնկումներ: Այդահոյում 17 խոշոր հրդեհ Է մոլեգնում: Կալիֆոռնիայում եւ Օրեգոնում՝ 9-ական: Տուժածների եւ զոհվածների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել