Վերջին տասնամյակների խոշորագույն բողոքի ակցիան. Կուբայում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` բողոքելով կառավարության աշխատանքի դեմ |tert.am|
15:49 - 12 հուլիսի, 2021

Վերջին տասնամյակների խոշորագույն բողոքի ակցիան. Կուբայում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` բողոքելով կառավարության աշխատանքի դեմ |tert.am|

tert.am: Հազարավոր կուբացիներ միացել են երկրում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցող խոշորագույն բողոքի ակցիային: Ինչպես հաղորդում է BBC News-ը, երկրում բողոքի ալիք է բարձրացել կղզու Կումունիստական կուսակցության դեմ:

Քաղաքացիները բողոքի ակցիաներ են անցկացնում մի քանի քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաքաք Հավանայում: Բողոքի ակցիան ուղեկցվում է «Վերջ դրեք բռնապետությանը» վանկարկումներով:

Հաղորդվում է, որ անվտանգության ուժերը ձերբակալում և ծեծի են ենթարկում ցուցարարներին: Մարդկանց բողոքը հարուցել են  տնտեսության անկումն ու քաղաքացիական ազատությունների սահմանափակումները, ինչպես նաև համավարակի դեմ պայքարի կառավարության քաղաքականությունը:

Կուբան անցյալ տարի 11 տոկոս տնտեսական անկում է գրանցել:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել