Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհ
13:44 - 10 հուլիսի, 2021

Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության հիմնարկեքի պաշտոնական արարողությունից հետո այցելել է Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհ՝ ծանոթանալու հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին։ 
 
Սուրեն Պապիկյանը ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանի ուղեկցությամբ եղել է Մ-6 ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ՝ շուրջ 51,74 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածի Այրում-Հաղպատ, Սանահին կայարան-Հաղպատ տեղամասերում, ծանոթացել է Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում ասֆալտապատման ավարտված աշխատանքների արդյունքին։
 
Այցելած տեղամասերում ՏԿԵ նախարարի պաշտոնակատարը զրուցել է կապալառու կազմակերպությունների, շինաշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների, շինարարների հետ, տվել է ծրագրի կատարման ընթացքին առնչվող հանձնարարականներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել