ԵԱՀԿ-ն հայտարարել է Դոնբասում իրավիճակի վատթարացման մասին |factor.am|
14:06 - 08 հուլիսի, 2021

ԵԱՀԿ-ն հայտարարել է Դոնբասում իրավիճակի վատթարացման մասին |factor.am|

factor.am: Ուկրաինայում և Եռակողմ շփման խմբում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյդի Գրաուն պատվիրակությունների ղեկավարների մակարդակով հերթական հանդիպումից հետո հայտարարել է Դոնբասում անվտանգային իրավիճակի վատթարացման մասին:

Այս մասին ասված է ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարության մեջ: «Վերջին երկու շաբաթվա ընթացքում աճում են հրադադարի ռեժիմի խախտումները: Աճում է խախտումների ընդհանուր քանակը և վատթարանում է անվտանգային իրավիճակն անջատման գոտիներում և դրանց հարակից տարածքներում»,- հայտարարել է Գրաուն:

Նա նաև փաստել է, որ «կողմերը դեռևս պատրաստակամություն չեն ցուցաբերել հրադադարի ռեժիմի խախտումները վերացնելու համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել