Գերմանիան ՀՀ քաղաքացիների համար չեղարկել է մուտքի սահմանափակումները |armenpress.am|
15:41 - 05 հուլիսի, 2021

Գերմանիան ՀՀ քաղաքացիների համար չեղարկել է մուտքի սահմանափակումները |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան վերանայել է այլ երկրների քաղաքացիների մուտքի արգելքի սահմանափակումները: Schengenvisainfo-ն տեղեկացնում է, որ Գերմանիան մուտքի սահմանափակումները չեղարկել է նաև ՀՀ քաղաքացիների համար:  

Սահմանափակումները հանվել են նաև Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Կոսովոյի, Քաթարի, Կանադայի, Հորդանանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ադրբեջանի և Բրունեյի քաղաքացիների համար: 

Նշվում է, որ յուրաքանչյուր ոք, ով բնակվում է այդ երկրներից մեկում, կարող է Գերմանիա մուտք գործել առանց ճանապարհորդության կարևոր պատճառի և անկախ պատվաստման կարգավիճակից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ Գերմանիան կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է վերցրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել