Վարչապետը ստեղծված իրավիճակից է դժգոհել, իսկ 20 ծանրաձողերն օրերի ընթացքում կլինեն Հայաստանում. Վահրամ Դումանյան
 |armtimes.com|
17:34 - 01 հուլիսի, 2021

Վարչապետը ստեղծված իրավիճակից է դժգոհել, իսկ 20 ծանրաձողերն օրերի ընթացքում կլինեն Հայաստանում. Վահրամ Դումանյան |armtimes.com|

armtimes.com: Ծանրամարտի՝ տղամարդկանց եւ կանանց հավաքական թիմերի մարզումներն ապահովելու համար մեկ հարթակն ու 20 ծանրաձողերը մեկ շաբաթվա կամ առավելագույնը տասն օրվա ընթացքում կլինեն Հայաստանում, եւ մեր ծանրամարտիկները կհասցնեն մարզվել այդ նոր ծանրաձողերով մինչեւ օգոստոսին կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելը: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

Նրա խոսքով՝ մամուլի մեկնաբանությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գույքի գնումն ուշացնելու համար բարկացել է իր վրա, ճիշտ չէ. վարչապետը բարկացել է ստեղծված իրավիճակի վրա, եւ ինքը՝ նախարարը եւս, դժգոհ է եղել ստեղծված իրավիճակից:

Փաշինյանն ընդգծել էր, որ այս տարվա ապրիլի 27-ին էր  հանդիպել ծանրամարտի հավաքականի մարզիչների եւ մարզիկների հետ, անակնկալ կերպով պարզել, որ նրանք չունեն միջազգային ստանդարտներին համապատասխանող ծանրաձողեր եւ հանձնարարել էր ապահովել դրանցով, այնինչ այսօր հուլիսի 1-ն է եւ համապատասխան նախագիծը նոր միայն բերվում է կառավարության նիստի օրակարգ։ «Եթե ես ճիշտ եմ հիշում, օլիմպիական խաղերը տեղի են ունենալու 2021 թվականի օգոստոսին»,- ժամկետների անհամապատասխանությունը ցույց տալով ասաց նա՝ անընդունելի համարեով ակնարկը, որ այս նախապատրաստությունները կլինեն արդեն հաջորդ օլիմպիական խաղերի համար։

Վահրամ Դումանյանը մեր զրույցում նշեց՝ ծանրամարտիկներին 20 լրակազմ ծանրաձողերի ապահովման համար 111 միլիոն դրամ էր անհրաժեշտ, իսկ Նախարարությունը բյուջեից կարողացել է հատկացնել 38 միլիոն դրամ, որով հնարավոր էր գնել միայն 7 լրակազմ ծանրաձող:

Այսօր՝ վարչապետի հանձնարականից հետո, ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր ստեղծվեց, եւ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց պակասող 73 միլիոն դրամը՝ ապահովելու համար 20 ծանրաձող՝ 10-ը՝ տղամարդկանց, 10-ը՝ կանանց համար:

«Ես շատ շնորհակալ եմ վարչապետին, քանի որ եթե ինքը չմիջամտեր, միայն նախարարության ռեսուրսներով մենք այս պահին չէինք կարողանա ծանրամարտիկների համար անհրաժեշտ գույքն ամբողջ ծավալով ապահովել: Ստեղծված ընդհանուր իրավիճակից ինչպես վարչապետն էր դժգոհ, այնպես էլ ես էի դժգոհ: Իսկ իրավիճակը կապված էր ֆինանսական միջոցների հայթաթման աղբյուրների հետ: Եվ այստեղ նախարարի անձի եւ նախախրության  հետ խնդիր չկա: Այնպես չէ, որ վարչապետի հանձնարարականի հետ կապված խնդիր է եղել. հակառակը, նախարարությունը արել էր առավելագույնը՝ այնքան, որքան կարող էր»,- նշեց Դումանյանը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել