Ուկրաինային վերաբերող հարցերը լուծվում են ոչ թե Կիևում, այլ Վաշինգտոնում, Բեռլինում և Փարիզում. եվ ուրեմն ինչի՞ մասին զրուցեմ Զելենսկիի հետ. Պուտին |tert.am|
14:54 - 30 հունիսի, 2021

Ուկրաինային վերաբերող հարցերը լուծվում են ոչ թե Կիևում, այլ Վաշինգտոնում, Բեռլինում և Փարիզում. եվ ուրեմն ինչի՞ մասին զրուցեմ Զելենսկիի հետ. Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ուղիղ կապի ժամանակ պատասխանելով իրեն ուղղված հարցերին, նշել է, որ պատրաստվում է Ռուսաստանի և Ուկրաինայի պատմության վերաբերյալ վերլուծական հոդված գրել, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Ես արդեն մտածել եմ այդ մասին․ կգրեմ վերլուծական հոդված և հուսով եմ, որ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայում այն կընթերցվի։ Ես կներկայացնեմ այս հարցին իմ վերաբերմունքը», - ասել է Պուտինը և հավելել, որ նա ռուս և ուկրաինացի ժողովուրդներին մեկ ամբողջություն է համարում։

ՌԴ նախագահը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու դեպքում նախ պետք է հասկանալ, թե ինչի մասին պետք է խոսել, քանի որ երկիրը (Ուկրաինան) հանձնված է արտաքին վերահսկողությանն ու խնդիրները լուծվում են Վաշինգտոնում, Բեռլինում և Փարիզում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել