Վրաստանի ԱԳՆ ղեկավարը կրկին հանդիպել է Ֆիլիպ Ռիքերին․ անդրադարձ է եղել Թբիլիսիի և Վաշինգտոնի միջնորդությամբ հայ գերիների վերադարձին |factor.am|
15:09 - 29 հունիսի, 2021

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը կրկին հանդիպել է Ֆիլիպ Ռիքերին․ անդրադարձ է եղել Թբիլիսիի և Վաշինգտոնի միջնորդությամբ հայ գերիների վերադարձին |factor.am|

factor.am: Հռոմ կատարած այցի ընթացքում Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ԱԳՆ պաշտոնական կայքից։

«Հանդիպման ընթացքում վերահաստատվել է Վրաստանի ռազմավարական տարածաշրջանային նշանակությունը ԱՄՆ-ի համար՝ ընդգծելով Վրաստանի վարչապետի հաջող միջնորդությունը Ադրբեջանի ու Հայաստանի միջև՝ որպես կայունության ու անվտանգության ապահովման կարևոր քայլ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Վրաստանի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ 15 հայ ռազմագերիների Բաքուն վերադարձրեց Հայաստանին, որին ի պատասխան՝ պաշտոնական Երևանը Ակնայի (Աղդամ) շրջանի ականապատ տարածքների քարտեզները փոխանցեց ադրբեջանական կողմին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել