Լոնդոնի կայարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել |tert.am|
19:05 - 28 հունիսի, 2021

Լոնդոնի կայարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել |tert.am|

tert.am: Լոնդոնի Elephant & Castle կայարանի մերձակայքում խոշոր հրդեհ է բռնկվել, այրվել են առևտրային շինություններ, ավտոմեքենաներ և հեռախոսային խցիկներ, հաղորդում է Metro-ն։

«Երկաթուղային կամարների տակ գտնվող երեք առևտրային կառույցներն ամբողջությամբ այրվում են: Ճանապարհները փակ են և մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել այդ շրջան այցելելուց»,- ասված է տեղի հրշեջ ծառայության Twitter-ում հրապարակված հաղորդագրությունում։

Ականատեսների խոսքով՝ խոշոր հրդեհին նախորդել են մի քանի պայթյուններ։

Տեսանյութերն՝ այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել