Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը շարունակում է գործել. տարածաշրջանային այցը օրակարգում է |armenpress.am|
16:36 - 22 հունիսի, 2021

Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը շարունակում է գործել. տարածաշրջանային այցը օրակարգում է |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը երբեք էլ չի դադարեցրել իր գործունեությունը և շարունակում է գործել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսման հարցին:

«Մենք ելնում ենք այն մոտեցումից, որ համանախագահների ձևաչափը շարունակում է գործել, կան հարցեր, որոնք մտնում են համանախագահության ձևաչափի օրակարգի մեջ, և կարծում եմ՝ այստեղ շատ բան կախված կլինի կողմերի դիրքորոշումներից», - մեկնաբանեց Կոպիրկինը:

Ռուսաստանի դեսպանի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցը օրակարգում է, սակայն թե կոնկրետ ե՞րբ այն տեղի կունենա՝ առայժմ հստակ տեղեկություններ չկան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել