ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել Է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ |armenpress.am|
15:15 - 22 հունիսի, 2021

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել Է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մտադիր են ամրապնդել փոխգործակցությունը: Հունիսի 22-ին այդ մասին հայտարարել Է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ կայացած հանդիպման ընթացքում:

«Թույլ կտամ ասել, որ թե՛ ԵԱՀԿ-ն, թե՛ ՀԱՊԿ-ն համագործակցում են մի քանի ոլորտներում, բայց կան նաեւ համագործակցության որոշ ուղղություններ, որոնցում մենք կկարողանայինք ամրապնդել մեր փոխգործակցությունը»,- ասել Է նա: Եվրակազմակերպության գլխավոր քարտուղարը հիշեցրել Է, որ անվտանգության բնագավառում համագործակցության համաժողովում հիշատակվել Է սահմանների պահպանության գործում երկխոսության զարգացման անհրաժեշտությունը՝ ահաբեկչության ու կազմակերպված հանցավորության հակազդման, ինչպես նաեւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար:

«Ես ուրախ եմ, որ մենք այսօր հնարավորություն կունենանք անմիջակա քննարկելու մեր փոխգործակցության հետագա զարգացման հարցերը»,- իր հերթին նշել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Զասը: Ավելի վաղ հաղորդվել Է, որ Շմիդը հունիսի 22-ին առաջին անգամ կայցելի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարություն եւ ելույթ կունենա ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի նիստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել